Պատմության էջերից
1965 թ. ապրիլի 27-ին ԱՄՆ-ում արտոնագրվել են ՓԱՄՊԵՐՍ մանկական տակաշորերը
Փամպերսները մարդկության օգտակար հայտնագործություններից են։ 1965 թ. ապրիլի 27-ին ԱՄՆ-ում արտոնագրվել են միանվագ օգտագործման տակաշորերը՝ «Փամպերս» առևտրային ապրանքանիշով:
Նրանց ստեղծողը Վիկտոր Միլլզն է՝ ամերիկացի քիմիկոս, «Procter&Gamble» ընկերության առաջավոր տեխնոլոգ և համատեղելիության կարգով երեք փոքր թոռնիկների պապիկ:
Փամպերսների ստեղծման պատմությունը սկսվել է ավելի շուտ, երբ Միլլզը ստիպված էր հետևել իր թոռնիկներին: Բախվելով մի շարք անհարմարությունների հետ՝ բարուրները փոխելու, նա մտածեց. հարկավոր է լվանալու փոխարեն դեն նետել դրանք, որի համար պետք է գոյություն ունենա միանվագ օգտագործման տակաշոր (մի նյութից, որը լավ ներծծում է հեղուկը և չի խանգարում երեխայի շարժումներին), որը կարելի է փոխել արագ և առանց բարդությունների, իսկ հետո պարզապես դեն նետել:
Միլլզի գաղափարը ծալքավոր միջադիր ստեղծելու մեջ էր՝ կլանող բարձր հատկությամբ, իսկ արդեն այդ միջադիրը պլանավորվում էր դնել հատուկ ձևի պլաստիկ կիսավարտիքի մեջ: Առաջին մոդելները Միլլզը փորձել է իր թոռների վրա: Տնային փորձերը հաստատեցին գաղափարի հեռանկարային լինելը:
Ամերիկյան բնակչությունը նոր ապրանքին բացասաբար արձագանքեց, քանի որ փորձերի համար ընտրվել էին չափազանց անբարենպաստ պայմաններ: Միանվագ օգտագործման տակաշորերը փորձել էին օգտագործել ամռանը Դալլաս քաղաքում, երբ +30°С-ից ջերմաստիճանը չէր իջնում: Պլաստիկ կիսավարտիքների պատճառով, որոնք հագցրել էին երեխաներին նման ջերմաստիճանային պայմաններում, նորածինների մոտ անմիջապես առաջացրեց մաշկի գրգռում:
Բարեբախտաբար, մշակողները ձեռքերը վայր չդրին, և հետագա փորձերը մարդկության պատմության մեջ 1959թ. դարձրին հիշարժան տարեթիվ, որը նշանավորվեց միանգամյա օգտագործման տակաշորերի առաջին համընդհանուր բարեհաջող օգտագործմաբ: Ստեղծողները հրաժարվեցին թանձր պլաստիկատից, արտադրանքը դարձավ ավելի փափուկ, ավելի լավ խոնավություն քաշող նյութից: Ընտանիքների երկու երրորդը, ովքեր մասնակցում էին փորձարկմանը, ընդունեցին այն փաստը, որ նոր միանգամյա օգտագործման տակաշորերն ավելի լավն են հներից և սովորականններից:
Դրական արձագանքները ոգևորեցին ոչ միայն Միլլզի, այլև «Procter&Gamble» ընկերության ղեկավարությանը: Առաջին տակաշորն անվանեցին «Pampers», անգլերեն «pamper» բառից՝ «երես տալ» կամ «փայփայել», «քնքշակյաց դարձնել»: Նաև ստեղծվեց սարքավորում միանգամյա օգտագործման տակաշորերի համընդհանուր օգտագործումն ապահովելու համար, և վաճառքի դրվեցին առաջին փամպերսները:
Փամպերսների հայտնագործության ժամանակվանից նրանց արտադրության տեխնոլոգիան և նյութերը կատարելագործվել են: Ժամանակակից փամպերսները բացառում են նորածնի նուրբ մաշկի և գրգռող նյութերի շփումը` նվազեցնելով նաև շփումը խոնավության հետ: Բացի այդ, նրանք լինում են տարբեր ձևերի և չափերի՝ կախված երեխայի քաշից ու սեռից:
Այսօր՝ մանկական տակաշորերի հետ մեկտեղ, կան մեծահասակների, անգամ կենդանիների համար: Ավելին, այդ օգտակար հայտնագործությունը վաղուց լքել է Երկրի սահմանները և առանց նրանց գլուխ չի գալիս որևէ տիեզերական թռիչք: Դրանք նաև օգտագործում են, օրինակ, երկարատև ավտոմոբիլային մրցարշավներում և այլ նմանատիպ իրավիճակներում, իսկ միանգամյա օգտագործման տակաշորերի համաշխարհային շուկան ամեն տարի կլանում է արտադրանքը միլիարդավոր դոլլարների ծավալով:
Կարդացեք նաև
«20-րդ դարի ժանտախտ» համարվող հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 1981 թ. ԱՄՆ-ում: Բժիշկներին շատ անհանգստացրեց թոքաբորբով հիվանդացող երիտասարդների թվի խիստ աճը, ինչը...
Գերման Հագենը ծնվել է 1817 թ. մայիսի 30-ին Կենիգսբերգում (այժմյան Կալինինգրադ): Նա իր կարիերան սկսել է 1836 թ. Կենիգսբերգի համալսարանի բժշկական ֆակուլտետ ընդունվելուց հետո...
Մայիսի 29-ը առողջ մարսողության համաշխարհային օրն է (World Digestive Health Day), որը սահմանվել է համաշխարհային աղեստամոքսային կազմակերպության նախաձեռնությամբ (World Gastroenterology Organisation, WGO)...
Յուրաքանչյուր տարի, մայիս ամսվա երրորդ կիրակի օրն ընդունված է հիշել այն մարդկանց, որոնք մահացել են ՁԻԱՀ-ից: Սա արվում է ՁԻԱՀ-ով հիվանդ և ՄԻԱՎ վարակակիր մարդկանց խնդիրների վրա միջազգային հանրության ուշադրությունը գրավելու և այս հիվանդության հետագա...
Թոմաս Ջոնստոն Լիփթոնը ծնվել է 1850թ. մայիսի 10-ին Գլազգոյում (Շոտլանդիա): Արդեն հինգ տարեկան հասակում նա օգնում էր իր հորը նպարեղենի խանութում, իսկ երբ նրա եղբայրը և քույրը մահացան, նա ստիպված...
Անդրե Միշել Լվովը ծնվել է 1902թ. մայիսի 8-ին ֆրանսիական Էլե-լյո-Շատո գյուղում, ռուսական ծագում ունեցող մտավորական հրեայական ընտանիքում: 1922թ. նա ընդունվել է Պաստերյան ինստիտուտ, սովորել է աշխարհահռչակ ֆրանսիացի...
Ռուսաստանի ամենահին և ամենահայտնի համալսարանը Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան ռուսական համալսարանն է: Այն հիմնադրվել է 1755թ., նշանավոր գիտնական-հանրագիտարանագետ, առաջին ռուս ակադեմիկոս...
Զիգմունդ Ֆրեյդը ծնվել է 1856թ. մայիսի 6-ին Ֆրեյբուրգ մորավյան քաղաքում, բուրդ վաճառողի ընտանիքում: 1860թ. նրա ընտանիքը տեղափոխվել է Վիեննա, որտեղ Զիգմունդը գերազանց ավարտել է ավագ դպրոցը և դարձել...
Ջեյկոբ Լևին Մորենոն ծնվել է 1889թ. մայիսի 6-ին Բուխարեստում (Ռումինիա), իսպանացի հրեաների ընտանիքում, նա վեց` ավելի ուշ ծնված եղբայրներց և քույրերից ավագն էր...
Այսօր գազավորված ջուրը հայտնի է ամբողջ աշխարհում։ 1833 թ. ապրիլի 24-ին ԱՄՆ-ում արտոնագրվեց գազավորված ջուրը: Այդ «հայտագործությամբ» աշխարհը պարտական է բրիտանացի քիմիկոս, աստվածաբան և փիլիսոփա Ժոզեֆ Պրիստլիի, ով...
Էդուարդ Կլապերեդը ծնվել է 1873 թ. ապրիլի 24-ին Ժնևում: Բնական գիտություններ և բժշկություն ուսումնասիրելու հետ մեկտեղ նա իրեն նվիրել է հոգեբանությանը, որն ուսումնասիրել է Թեոդոր Ֆլերնոյի՝ իր հարազատ ազգակցի մոտ...
Ռանկը փորձել է ստեղծել այլընտրանքային գիտական մոտեցում՝ հիմք ընդունելով մարդուն՝ մտքի գիտակից մեկնաբանին և գործողության նախաձեռնության ըմբռնողին...
Քրեագիտությունը դակտիլոսկոպիայի կիրառման առաջին և ամենակարևոր ոլորտն է: Դակտիլոսկոպիան մարդ-անհատի նույնականացման մեթոդ է մատնահետքերով, որը հիմնված է մաշկի նկարի յուրահատկության վրա...
1618 թ. ապրիլի 16-ին Ուիլյամ Հարվեյը՝ հայտնի անգլիացի գիտնականը և բժիշկը, կազմակերպեց հրապարակային դասախոսություն Լոնդոնում: Այդ դասախոսությանը նա առաջին անգամ շարադրեց մարդու օրգանիզմում (նաև այլ տաքարյուն կենդանիների) արյան...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYqwrJiG' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384